Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Ստորև ներկայացված են www.mygym.am կայքից, օնլայն ծառայությունից օգտվելու պայմանները:
Mygym.am ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան փող. 20 շենք, 35 տարածք հասցեում:
Mygym.am-ի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան փող. 20 շենք, 35 տարածք հասցեով:
Գաղտնիություն
Mygym.am-ը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը և հավաստիացնում է, որ ոչ մի անձնական տվյալ չի տրամադրվի երրորդ կողմի: Mygym.am-ը խիստ հետևում է Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքին:
Անձնական տվյալների դիտում և խմբագրում
Համաձայն Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքի՝ Դուք իրավունք ունեք դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տեղեկատվությունը: Դա իրականացնելու համար խնդրում ենք նամակով դիմել info@mygym.am հասցեին կամ զանգահարել +37410-700-888 հեռախոսահամարով:
Վաճառքի պայմանները
Անձնական տվյալների գրանցման գործընթաց
Հաճախորդի անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Ընդհանուր դրույթներ և պայմանների: Mygym.am-ը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք կոմերցիոն նպատակով: Բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև այն կողմերին, ովքեր ունեն ուղղակի ներգրավվածություն այս համաձայնագրում, օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայությունները, և այլն:
Անձնական տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով
Mygym.am-ն իր գործընկերներին մարքեթինգային ծառայություններ մատուցելիս կարող է օգտագործել իր հաճախորդների անձնական տվյալները և այդ տվյալների հիման վրա իր և/կամ իր գործընկերների անունից իր հաճախորդներին տրամադրի բուկլետներ, ուղարկի էլեկտրոնային կամ թղթային նամակներ, ուղարկի SMS-ներ, կատարի զանգեր, օգտագործի այլ հաղորդակցման միջոցներ: Նման տեղեկատվություն չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի Mygym.am-ին դրանցից հրաժարվելու մասին՝ զանգահարելով 010-700-888 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@mygym.am հասցեով կամ փոստային նամակ ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան փող. 20 շենք, 35 տարածք հասցեով:
Կայքում ներկայացված մարզասրահների հետ փոխհարաբերությունները
Mygym.am-ը վճարումը ստանալուց հետո եզակի ծածկագիրը ուղարկում է բաժանորդին։ Միաժամանակ տվյալ մարզասրահին հասանելի է դառնում այդ ծածկագիրը հաստատել, բաժանորդի կողմից այն ներկայացնելուց հետո: Եթե որևէ պատճառով ծածկագիրը հնարավոր չէ հաստատել, ապա մարզասրահի աշխատակիցը կապի հնարավոր միջոցներով կապնվում է Mygym.am-ի պատասխանատու աշխատակցին և տեղեկացնում այդ մասին։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ՝ ծածկագիրը արդեն օգտագործված է, ծածկագիրը անվավեր է կամ ծածկագիրը նախատեսված է մեկ այլ հաստատության համար: Նշված գործընթացում Mygym.am -ը հանդիսանում է որպես միջնորդ հաճախորդի և մարզասրահների միջև: Mygym.am.am-ի պատասխանատվությունն այս գործընթացում խիստ սահմանափակ է՝ հաճախորդին հնարավորություն տալ առցանց գնել մարզասրահի բաժանորդագրությունը։
Օնլայն վճարում
Անմիջապես կայքում օնլայն վճարում կատարելուց հետո mygym.am-ը բաժանորդագրության եզակի ծածկագիր է ուղարկում բաժանորդին , որը բաժանորդը հնարավորություն է ստանում ներկայացնել մարզասրահ և ստանալ համախատասխան բաժանորդագրությունը։ Օնլայն վճարումն ենթակա է վերադարձի միայն այն դեպքում, երբ մարզասրահի բաժանորդագրությունը չի համապատասխանում Mygym.am կայքում ներկայացված տվյալ բաժանորդագրության տեղեկատվությանը։
Օնլայն վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել Mygym.am՝ նամակ ուղարկելով info@mygym.am հասցեին կամ զանգահարելով +37460-700-888 հեռախոսահամարով:
Բողոքարկում
Mygym.am-ը պատասխանատվություն չի կրում կայքում ներկայացված մարզահամալիրի կողմից մատուցած ծառայության որակի համար: Այնուամենայնիվ, Mygym.am-ն իր ուժերի ներածի չափով կանի ամեն ինչ, որպեսզի պաշտպանի հաճախորդի/սպառողի մարզահամալիրի կողմից ոտնահարված շահերը, ինչպես նաև որոշակի դեպքերում փոխհատուցում կկատարի ծառայության ընդհանուր գումարի սահմաններում:
Mygym.am-ը պատասխանատվություն է կրում վաճառված ցանկացած ծառայության մատուցման համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից գնված ծառայության պատշաճ մատուցման համար: Եթե Դուք ունեք դժգոհություններ ծառայության մատուցման հետ, կարող եք չընդունել կամ չվճարել չմատուցված ծառայության համար:
Խնդրում ենք Ձեր բաղոքը նամակով ուղարկել info@mygym.am հասցեին կամ զանգահարել +37460-700-888 հեռախոսահամարով:
Գներ
Չնայած նրան, որ Mygym.am-ում թարմացումները կատարվում են յուրաքանչյուր օր՝ հնարավոր է երբեմն հանդիպել որոշ գների անհամապատասխանություն որոշակի հիմնավոր պատճառներով: Ոչ մարզահամալիրը, ոչ Mygym.am-ը գնային տարբերության փոխհատուցման պատասխանատվություն չեն կրում:
Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք դիմել Mygym.am՝ նամակ ուղարկելով info@mygym.am հասցեին կամ զանգահարելով +37460-700-888 հեռախոսահամարով:
Հեղինակային իրավունքի պաշտպանություն
Mygym.am-ը գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Mygym.am ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք Mygym.am կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել Mygym.am՝ նամակ ուղարկելով info@mygym.am հասցեին կամ զանգահարելով +37460-700-800 հեռախոսահամարով:
Պատասխանատվություն
Mygym.am-ը ջանք չի խնայում լավագույն ծառայություն մատուցել իր հաճախորդներին: Mygym.am-ը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների և համապատասխան ծառայության համար:
Mygym.am-ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Mygym.am © 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ դեռ չկան